211652_close_icon
views-count1458 դիտում article-date 19:09 18-02-2021

Անվանի մարզիկը՝ «Տոկիո-2020»  կազմկոմիտեի նոր նախագահ

Այսօր ՝ փետրվարի 18 –ին, << Տոկիո -2020 >>  կազմկոմիտեի նոր նախագահ է ընտրվել տիկին  Սեյկո Հաշիմոտոն: Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության գործկոմի նիստում: 

Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ  Սեյկո Հաշիմոտոն կշարունակի գլխավորել  օլիմպիական մարզահանդեսի  նախապատրաստական աշխատանքները: 

56-ամյա Հաշիմոտոն չմշկորդ և հեծանվորդ է , յոթ օլիմպիական խաղերի մասնակից, 1992թ.  չմշկավազքի 1500 մետր տարածության օլիմպիական բրոնզե մեդալակիր է ,  եղել է Ճապոնիայի   արտաքին գործերի փոխնախարար: 2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը:

Կազմկոմիտեի`  այժմ արդեն նախկին  ղեկավար Յոշիրո Մորին  հրաժարական է տվել  կանանց դեմ կոշտ հայտարարություններ անելուց  հետո:

Տոկիոյի խաղերը կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, իսկ պարալիմպիկը ՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: 

Նմանատիպ նյութեր