3807 դիտում
18:12 19-02-2021
«Իրավաբանական դպրոցի» աշակերտները ճանաչողական այց են կատարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:
Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:
ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանը, ողջունելով աշակերտներին, անդրադարձավ նրանց հուզող և հետաքրքրող հարցերին` տալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ:
Այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց «ճանաչման սենյակ»-ը, գրադարանը, բացատրեց, թե գործնականում ինչպես են կատարվում քննչական գործողությունները, նրանք հանդիպեցին Քննչական կոմիտեի քննչական վարչությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրեցին համապատասխան ստորաբաժանումների գործառույթները, դրանց դերն ու նշանակությունը:
Քննչական կոմիտեի աշխատակիցները, անդրադառնալով երեխաներին հետաքրքրող հարցերին, տվեցին բովանդակալից և սպառիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում:
Հավելենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են ուսանողների և աշակերտների գործնական գիտելիքների զարգացմանը, նպաստելու ապագան ու հեռանկարները պատկերացնելուն, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն և որոշում կայացնելուն։
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
19:39 13-08-2021
Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան
2345 դիտում
20:01 05-12-2014
Դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական այց է կատարել Ջավախք
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր