211652_close_icon
views-count2348 դիտում article-date 20:01 05-12-2014

Դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական այց է կատարել Ջավախք

Դեկտեմբերի 4-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական-աշխատանքային այցով եղավ Ջավախքում: Ախալցխայում հանդիպեց Սամխցե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի և Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեի հետ: Դեսպանին ամենուր ուղեկցում էին Վիրահայոց թեմի գերաշնորհ առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը: Յուրի Վարդանյանն այցելեց նաև Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ներկայացրեց իր գործնեության մասին և ծանոթացավ մարդկանց հուզող խնդիրներին: Այնուհետև դեսպանն Ախալքալաքում հանդիպեց տեղական իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանի պատգամավորի հետ: Հանդիպան ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված Վրաստանի միգրացիոն նոր օրենքների, հայկական սահմանային անցակետում առկա խնդիրների և այլնի մասին: Ախալքալաքում նորանշանակ դեսպանին դիմավորեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակում աղ ու հացով և հայկական դհոլ զուռնայի ուղեկցությամբ: Դեսպան Յուրի Վարդանյանը եկեղեցում մարդկանց հետ հանդիպան ժամանակ վստահություն հայտնեց, որ միայն համատեղ աշխատանքի և միասնականության շնորհիվ կարող ենք արդյունքի հասնել: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխառաջնորդ Տեր Բաբգէն Վրդ Սալբիյանը սրբապատկեր նվիրաբերեց դեսպանին, մաղթելով եռանդուն ու բեղմնավոր աշխատանք ի փառս Ջավախք աշխարհի: այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Նմանատիպ նյութեր