1813 դիտում
17:14 03-06-2021
«Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողները ճանաչողական այց են կատարել ՀՀ քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ճանաչողական այցը տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեում. այս անգամ հյուրընկալվողները «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողներն էին:
ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանն ուսանողներին ծանոթացրեց Քննչական կոմիտեի գործունեությանը, գործառույթներին, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգին՝ պատասխանելով նաև ուսանողներին հուզող հարցերին:
Ճանաչողական այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ապագա իրավագետներին ներկայացրեց «ճանաչման սենյակը», գրադարանը, բացատրեց քննչական գործողությունների կատարման կարգը, ծանոթացրեց քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:
Ուսանողները հանդիպեցին նաև Քննչական կոմիտեի տարբեր վարչությունների քննիչների հետ, ծանոթացան ստորաբաժանումների գործառույթներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հյուրընկալում է հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին, աշակերտներին, ինչը խթան կարող է հանդիսանալ ապագա իրավագետների գործնական գիտելիքների ձեռք բերման ճանապարհին՝ նպաստելով նաև մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն, որոշում կայացնելուն։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
19:39 13-08-2021
Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան
844 դիտում
21:10 11-05-2023
«Հայբուսակ»-ի ուսանողները ԿԸՀ-ում էին․ հարցեր են ուղղել Վահագն Հովակիմյանին
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»