211652_close_icon
views-count1747 դիտում article-date 21:38 19-02-2021

Շուտով կմեկնարկի արցախցիների կարիքների գնահատման ծրագիրը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Արցախում ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր իրականացնելու նպատակով, գործընկերային հիմունքներով աշխատանքի էր հրավիրել կամավորականների: Պատրաստակամություն հայտնածներն արդեն եռօրյա դասընթացների են մասնակցում՝ դրա ավարտից անմիջապես հետո ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար:

Այսօրվա դասընթացին ներկա է գտնվել նաև Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը, ով, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում անդրադարձել է սոցիալական աշխատողների նշանակալի դերակատարությանը հետպատերազմական երկրում իրականացվող այս ծրագրի մեջ՝ միաժամանակ շեշտելով, որ դասընթացին ներկա մասնակիցներից յուրաքանչյուրն էլ թեև անձամբ կարիք ունի ապրած իրականության հետևանքները հաղթահարելու, բայց լծվել է հանրօգուտ աշխատանքի՝ հասցեական և նպատակային քայլերի միջոցով առարկայական դարձնելու արցախցիների սոցիալական բարեկեցությանն ուղղված անելիքները:

Դասընթացները վարում են ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և ԵՊՀ սոց.աշխատանքի և սոց. տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը:

Դասընթացի ավարտից հետո կամավորականները, ձեռք բերած գիտելիքները կիրառելով, արցախցիների կարիքների գնահատման ծրագրի շրջանակներում Արցախի բնակավայրերում կանցնեն սոցիալական աշխատողի իրենց պարտականություններին:

Նմանատիպ նյութեր