31266 դիտում
20:38 19-02-2021
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ամեն օր զեկուցվում է հանրապետությունում հայտնաբերված զենք-զինամթերքների մասին. Արարատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկով» գնդացիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյաի կարգադրությամբ ՀՀ ոստիկանպետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հսկողությամբ ոստիկանության մարզային վարչություններն ու տարածքային բաժինները ակտիվ պայքար են սկսել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ոստիկանության ծառայողները ամենօրյա բացատրական աշխատանքներ են կատարում քաղաքացիների հետ, ովքեր եթե ունեն ապօրինի զենք-զինամթերք, ինքնակամ հանձնեն ոստիկաններին, այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից, եթե, իհարկե, այդ զենքերը չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքում:
Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ. Գրիգորյանի գլխավորությամբ, կանխարգելիչ բացատրական աշխատանքներ են իրականացրել որի արդյունքում ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Արարատի բաժին, ով հայտնել է, որ ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին և վերադառնալով պատերազմից, զենք և զինամթերք է բերել:
Քաղաքացին հայտնել է, որ Արարատ քաղաքի գերեզմանատանից դեպի աղբանոց տանող ճանապարհի աջակողմյան հատվածում զենք–զինամթերք է թողել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Արաարտի բաժնի օպերատիվ խուբը որոշ հատվածներում փնտրելուց հետո հայտնաբերել են «Կալաշնիկով»-ի 1 հատ գնդացիր («ՊԿ»), 7.62 մմ տրամաչափի գնդացրի երկաթյա պահեստատուփ, որի մեջ եղել է 90 հատ փամփուշտ՝ ամրացված երկաթյա ժապավենի վրա և 1 հատ «ԲՌ» Մ75 գրառմամբ նռնակ իր պայթուցիչով:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+