75345 դիտում
22:29 19-02-2021
Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Զիտա»-ին ու «Գիտա»-ին. գողը չհասցրեց նրանց խաշլամա անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Խաչաղբյուր գյուղի բնակիչ, 45-ամյա Հ. Բ.-ն և հայտնել, որ փետրվարի 10-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի 2-րդ փողոցում գտնվող իր տան անասնագոմի երդիկը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել 2 գլուխ ոչխար:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Գասպարյանը, ում կողմից էլ հարուցվել է նշված քրեական գործը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Վարդենիսի ոստիկանապետի գլխավորությամբ:
Կարճ ժամանկ անց մարզի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Վ. Պետրոսյանին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է Հ. Բ.-ի ոչխարները գողացել, ապա հայտնել, թե գողանալուց հետո որտեղ է պահել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը ոստիկանության Վարդենիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բ.-ն ասում էր. «Հալալա, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով գտան «Զիտա»-իս ու «Գիտա»-իս, թե չէ մեկ էլ տեսար, գողը խաշլամա աներ»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
8565 դիտում
10:09 11-10-2015
Մահացել է «Զիտա և Գիտա» ֆիլմում մորաքրոջ դերակատար, դերասանուհի Մանորաման. տեսանյութ
Այս բաժնից
16873 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ