211652_close_icon
views-count1532 դիտում article-date 20:46 21-02-2021

Ալեքսանդր Կոչուբաև. Այլակարծության ճնշման, մարդու իրավունքների խախտումների այսպիսի մասշտաբ երբևէ չի եղել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում տեղի են ունենում նախադեպը չունեցող ռեպրեսիաներ։ Այլակարծության ճնշման, մարդու իրավունքների խախտումների այսպիսի մասշտաբ երբևէ չի եղել։

Մեղադրանքները ծիծաղելի են, տպավորություն է, որ քննչականներում հայտարարվել է «ամենադեբիլ քննիչի» մրցույթ։ Կարդում ես մեղադրական տեքստերը, տպավորություն է, որ գործ ունես շիզոֆրենիայով տառապող պացիենտի ցնորազառանցանքի հետ։ Բայց ինձ ապշեցնում է այն էնտուզիազմը, որով դուք օգտագործվում եք։ Քնելուց առաջ չե՞ք տանջվում, որ այդպիսի ստոր վիճակում եք։

Քաղաքական քաղցկեղը վերադառնալու է, վերադառնալու է բանտ, ձեզանից շատերը ևս հայտնվելու են այնտեղ։

Մի՛ եղիր ամենադեբիլը, պայքարի՛ր հանուն իրավակարգի, ոչ թե՝ օրվա լափի համար։ Ու չասես՝ իմ ձեռը բան չկա, կա։ Դու ինքդ ես ընտրում ձեռքիդ պարունակությունը։ Կա՛մ այսօր ձեռք վերցրու գրիչը, կա՛մ վաղը այն ինչ կտան բուռդ»։

Նմանատիպ նյութեր