30978 դիտում
21:18 22-02-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Zafira-ն ու ВАЗ 2345-ը. վերջինս կողաշրջվել է, Opel-ն էլ բախվել է գովազդային վահանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 29/13 հասցեի դիմաց բախվել են Opel Zafira-ն և ВАЗ 2345 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, իսկ ВАЗ–ը կողաշրջվել է:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արգիշտի Հարությունյանն ու Արթուր Ստեփանյանը:
Փաստի առթիվ Ա Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+