1586 դիտում
11:36 24-02-2021
Հունաստանում բուժաշխատողները գործադուլ են հայտարարել
Հունաստանում բժիշկներն ու բուժաշխատողները երեքշաբթի մեկօրյա գործադուլ են հայտարարել և դուրս եկել Աթենքի փողոցներ՝ բողոքելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարող հիվանդանոցներում առկա «խեղդող» պայմաններից, հայտնում է Greek City Times–ը:
Բժիշկները բողոքել են աշխատանքային ծայրահեղ ծանր պայմաններից, ներառյալ անավարտ թվացող աշխատանքային ժամերը հիվանդասենյակներում։ Հունաստանի պետական հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները գործում են մոտավորապես 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Հիվանդանոցային մահճակալների զգալի մասը զբաղեցնում են կորոնավիրուսով վարակված հիվանդները, ինչը խոչընդոտում է այլ հիվանդների բուժմանը:
Հիվանդանոցներում աշխատող բժիշկների OENGE միությունը հայտարարել է, որ ռեսուրսների, հատկապես անձնակազմի և հիվանդանոցային մահճակալների պակասը «լուրջ վտանգ է ներկայացնում ինչպես ծանր վիճակում գտնվող վարակակիրների, այնպես էլ այլ հիվանդություններ ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:
Գործադուլին մասնակցող բժիշկներն ու բուժաշխատողները Աթենքի կենտրոնով շարժվել են դեպի Առողջապահության նախարարություն: Նրանք պահանջել են, որ կառավարությունը նոր ստորաբաժանումներ ստեղծի կորոնավիրուսով հիվանդների համար, ինչպես նաև ավելի շատ աշխատողներ վարձի:
«Հասարակության առողջության համար ցանկացած բացասական հետևանք միայն կառավարության պատասխանատվությունն է լինելու՝ հակառակ պատասխանատվությունը բժիշկների և առողջապահական այլ մասնագետների վրա գցելուն», - ասված է միության հայտարարության մեջ։
Հունաստանը ցույցին նախորդող 24 ժամվա ընթացքում արձանագրել է կորոնավիրուսով վարակման 2114 նոր դեպք՝ դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 182 783-ի: Երկրում համավարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 6,343 մարդ:

Նմանատիպ նյութեր
2603 դիտում
16:42 06-05-2016
Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել, որը կտևի մի քանի օր
1634 դիտում
12:03 12-06-2014
Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
1488 դիտում
16:45 23-09-2014
Տոնավաճառները գործադուլ են հայտարարել
Այս բաժնից
1042 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
988 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1045 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել