1571 դիտում
09:55 25-02-2021
Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Էներգետիկան յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի կարեւոր տարրերից է: Այդ տեսանկյունից առավել ապահովված են այն պետությունները, որոնք ունեն սեփական էներգետիկ ռեսուրսներ: Հայաստանում եւ Արցախում դրանք հիմնականում փոքր հիդրոէլեկտրակայաններն են:
Վերջին պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրեց 30 փոքր ՀԷԿ եւ այն էլեկտրաէներգիա արտահանող երկիրց վերածվեց ներմուծող երկրի: Նախկին թերի օրենսդրությունը, ինչպես նաեւ վերահսկման մեխանիզմների անկատարությունը ոլորտի լիազոր մարմնին ստիպել էին էականորեն սահմանափակել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման տարածքները:
Մասնավորապես՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Իսկ Ջրային օրենսգրքով արգելվում էր ջրօգտագործման թույլտվություն տալ այդ հատվածներում կառուցվող փոքր ՀԷԿ-երին:
Ոլորտի լիազոր պետական մարմինը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է արգելել փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել միայն բնության հատուկ պահպանվող տարածքներում, իսկ դրանց հարակից պահպանման գոտիներում թույլատրել նման գործունեությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
5380 դիտում
16:28 23-08-2018
Կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը