211652_close_icon
views-count2332 դիտում article-date 09:37 25-02-2021

Ինչով է պայմանավորված դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առեւտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչեւ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր