211652_close_icon
views-count3998 դիտում article-date 19:12 24-09-2022

Ռուսաստանը քրեական պատիժ է սահմանում գերի հանձնվելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրել է երկրի Քրեական օրենսգրքում կատարված մի շարք լրացումները, որոնցով խստացվում են դասալքության և դիակապտության համար սահմանված պատիժները, ինչպես նաև պատիժ է սահմանվում կամավորաբար գերի հանձնվելու համար։

Քրեական օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-ից 10 տարվա ազատազրկում։

Զորահավաքի և ռազմական դրության պայմաններում 2-ից 10 օրով զորամասը լքելու համար պատիժ է սահմանվում մինչև 5 տարվա ազատազրկումը՝ նախկինում գործող մեկ տարվա փոխարեն։ «Օրենսգրքում կատարված նոր լրացումներով դիակապտության համար նախատեսված պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման, եթե կատարվել է զորահավաքի ընթացքում կամ ռազմական դրության պայմաններում», - հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր