211652_close_icon
views-count1811 դիտում article-date 19:01 26-02-2021

Կայացան Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց առաջնությունները

Երևանում  զուգահեռաբար անցկացվեցին  Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց  առաջնությունները / 19 կին, 22 տղամարդ /:

Կանանց բազմամարտում հաղթեց Աննա Գրիգորյանը ՝ 48.8 միավոր: Երկրորդը ճանաչվեց Ինեսա Ջաղինյանը / 46, 5 /,  երրորդը ՝ Մանե Պողոսյանը / 44 , 0 /:

Տղամարդկանց բազմամարտում իր բարձր կարգը հաստատեց  Արթուր Դավթյանը ՝ 83, 271 միավոր:  Երկրորդ տեղը գրավեց  Գագիկ Խաչիկյյանը /  78, 604 /  և երրորդը ՝ Արմեն Պետրոսյանը՝ / 75, 6 /:

Առանձին գործիքների վրա երկրի չեմպիոն դարձան.կանայք՝  Աննա Գրիգորյանը / հենացատկ, զուգափայտ և գերան / և Ինեսա Ջաղինյանը / ազատ վարժություններ /: Տղամարդիկ ՝ Արթուր Դավթյանը / ազատ վարժություններ, հենացատկ, զուգափայտ /, Հարություն Մերդինյանը / նժույգ թափեր / , Արթուր Ավետիսյանը / օղակներ / և Գագիկ Խաչիկյանը / պտտաձող /:  

Նմանատիպ նյութեր