211652_close_icon
views-count3006 դիտում article-date 20:22 26-02-2021

Ալիսոնը չի մասնակցի հոր հուղարկավորությանը

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը չի կարողանա մասնակցել հոր թաղմանը: Ֆուտբոլիստը փորձել է Բրազիլիա հասնելու ուղի գտնել, սակայն ի վերջո ստիպված է եղել մնալ Անգլիայում:
 
«Նա ամեն ինչ արեց գնալու համար: Ուսումնասիրեց բոլոր չվերթները և փորձեց Մեծ Բրիտանիայից չվերթների արգելքը հաղթահարել, ինչպես նաև իրենց  նահանգում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները հաղթահարել:
 
Բայց ի վերջո Ալիսոնը ստիպված էր ընդունել իր պարտությունը: Նրա կինը՝ Նատալիան, գտնվում է հղիության 28-րդ շաբաթում, և ամուսինը վերադառնալուց հետո պետք է կարանտինային հյուրանոցում 10 օր մնար:
 
Նա խոստացել է մեկնել երեք շաբաթ անց, երբ դա թույլ տա «Լիվերպուլի» ժամանակացույցը և Բրազիլիայում անցկացնի 5 օր: Բայց նրան մեծ ցավ է պատճառում, չի կարող ներկա լինել հոր հուղարկավորությանը: Նրանք հրաշալի ընկերներ էին», գրել է Daily Mail-ը:
 

Նմանատիպ նյութեր