211652_close_icon
views-count6071 դիտում article-date 17:45 27-02-2021

Իշխան Սաղաթելյան. Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Այս պահի դրությամբ մեր երկրի գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է և մենք այս սրիկային աթոռից հեռացնելու ենք: Այս մասին այսօր  Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Tert.am-ը:

«Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր