211652_close_icon
views-count16848 դիտում article-date 21:22 01-03-2021

Եզդի ազգի անունից հանդես չգաս երբեք․ Այսեր Իսայանը՝ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին

News.am-ը գրում է. Հարյուրհազարավոր եզդիների համար եռագույնը և եզդիական դրոշը նույն խորհրդանիշն ունեն, որովհետև Հայաստանը մեր համար հայրենի տուն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մալա Էզդիա - Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը՝ ծածանելով եզդիական դրոշը։

«Երբ մեր երեխաներին մայր հողին էինք հանձնում, երկու դրոշով էինք  ծածկում՝ եռագույնով և եզդիական դրոշով»,- նշեց Այսեր Իսոյանը։

Նա խնդրեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին հանդես չգալ եզդի ազգի անունից։

«Աշխատանքային օրերին խորհրդարանում է լինում, ճիշտ է, ասում են՝ եզդի ազգից ուղարկված պատգամավոր, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի կամքը կատարող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Ազգի անունից հանդես չգաս երբեք, ես քեզ խնդրում եմ։ Ինքն արժանապատիվ ընտանիքի ու գերդաստանի զավակ է, բայց այսօր դարձել է խամաճիկի կամակատար»,- ասաց Այսեր Իսոյանը։

Նմանատիպ նյութեր