44158 դիտում
22:40 01-03-2021
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4.8-րդ կմ հատվածում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Սամվել Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Սասուն Մ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Աբովյանի բնակիչ, 42-ամյա Հակոբ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+