211652_close_icon
views-count57813 դիտում article-date 17:33 02-09-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, կա 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   վթարի հետևանքով  8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Sprinter-ը  կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր