211652_close_icon
views-count2335 դիտում article-date 23:42 01-03-2021

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում, բացարձակապես ոչինչ. ռեկտոր

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրում է. 

«Հարգելի ընկերներ և չկամեցողներ՝ իմ և Հայ-Ռուսական համալսարանի։
 
Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն  տեղեկատվությունը,  որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի  14-ի  Հայ-Ռուսական  համալսարանի  գործունեության  վերաբերյալ  միջկառավարական  համաձայնագիրը:
 
Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ և  չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:
 
Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:
 
Այսպիսով՝
 
1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:
 
2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական  համաձայնագրով  և   գործում  է  2003թ․ ապրիլի  23-ի  միջկառավարական  համաձայնագրի  համապատասխան:
 
3) Հայկական կողմի  վավերացված 2015թ․ մայիսի 14-ի  միջկառավարական   համաձայնագիրը  Ռուսաստանում   չվավերացվեց   ՌԴ ԱԳՆ-ի  և  ՌԴ   Գիտության  ու   բարձրագույն  կրթության  նախարարության  միջև այդպես էլ չհաղթահարված  տարաձայնությունների պատճառով:
 
Իրականում սա է ամբողջը:  Այնպես որ անհոգ եղեք և պատրաստվեք նոր ճեղքումների»։
 

Նմանատիպ նյութեր