1844 դիտում
16:21 02-03-2021
Քաղաքական հետապնդումները Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են. քաղաքապետարանի աշխատակից
Կառուցվածքային փոփոխությունները, իրականում` քաղաքական հետապնդումները, Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:
«Երեւանի քաղաքապետարանում աշխատում եմ շուրջ 12 տարի.
Երեւան համայնքի զարգացման քառամյա առաջին ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս Երեւանը զարգացնելու բազիսային փաստաթուղթն է,
Երեւանի քաղաքապետարանի արարողակարգի ինստիտուտի կայացման մեջ իմ համեստ ներդրումն եմ ունեցել, որպես ոլորտի պատասխանատու, ինչը թույլ է տվել Երեւանը ներկայանալի դարձնել թե՛ դրսում, թե՛ ներսում Երեւան ժամանած հյուրերի համար:
2016-ից արտաքին կապերի վարչության պետի տեղակալն եմ, ժամանակահատված, երբ Երեւանի միջազգային կապերը հնարավորինս ընդլայնվում էին օրուգիշեր աշխատելու արդյունքում մինչ 2018 թվականի հայտնի իրադարձությունները:
Մի օր կմանրամասնեմ, թե ինչ հաջողություններ ենք արձանագրել ըստ ոլորտների:
Հիմա իրականության մասին. 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ եւ անուղղակի ձեւերով՝ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ, ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երեւանի։ Մի օր կմանրամասնեմ, թե քանի անգամ եմ փրկել շատերի երեսը՝ կանխելով Երեւանի բարի համբավի արատավորումը:
Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձանից եւ չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար: Ականջներդ կանչի ֆինանսական վարչության իմ հարգելի՛ կոլեգաներ եւ ինչու՞ միայն դուք:
Շատ մանր եք, հավատացե՛ք, ու այդ մանրության մեջ փորձում եք խառնել հնարավորինս ամեն ինչ՝ մոռանալով, որ սա փոքր քաղաք է, ուր շենքերի վարդագույն պատերը, հին ու նոր բակերն ու փողոցներն այնքա՜ն բան են տեսել ու այնքա՜ն բանի պատասխանել, որ սրա պատասխանն էլ չի ուշանա հենց երեւանյան տարբերակով՝ ուր միշտ հաղթում է Եռագույնը: Ախր դուք հաստատ ինձանից շատ չեք ապրել ու ապրում Երեւանով, դուք հաստատ ինձանից շատ չեք սիրում Երեւանն ու չեք գնահատում նրա վեհ արժեքը ու չեք էլ կարող։
Դիմում եմ Երեւանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից»,- գրել է Սահակյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Կառուցվածքային փոփոխությունները՝ իրականում քաղաքական հետապնդումները, Երևանի քաղաքապետարանում շարունակվում են: Երևանի...
Posted by Микаел Саакян on Tuesday, March 2, 2021
Նմանատիպ նյութեր
5300 դիտում
17:03 30-01-2019
Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թ. կատարված աշխատանքը
29179 դիտում
10:59 07-06-2016
Լոռու մարզում դատախազի կողմից հետապնդումները շարունակվում են Կունգուրցևի և նրա մոր նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4482 դիտում
01:00 10-03-2017
Լրագրողների ընտանիքի դեմ հետապնդումները շարունակվում են
Այս բաժնից
613 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
454 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ