211652_close_icon
views-count1447 դիտում article-date 12:36 04-03-2021

ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատականբ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել  իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Գործը մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին:

Նշենք, որ «Իսկանդերի» մասին մեկնաբանությունից հետո Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել էր պաշտոնից ազատել Տիրան Խաչատրյանին, որը և նախագահը ստորագրել էր:

Նմանատիպ նյութեր