211652_close_icon
views-count28572 դիտում article-date 13:30 06-03-2021

Ավտովթար Երևանում. 45-ամյա վարորդը Nissan-ով բախվել է ծառին. կա վիրավոր. մինչ «գաի»-ի ժամանումը, մեքենան դեպքի վայրից տարել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 20։45-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հայկազ Սահակյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում՝ թիվ 81/3 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչ-որ անձինք ավտոմեքենան հեռացրել էին վթարի վայրից։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովհակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի վայրից տեղափոխված ավտոմեքենայի գտնվելու վայրը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր