211652_close_icon
views-count32156 դիտում article-date 23:11 22-08-2020

Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը. մինչ ՃՈ ծառայողների ժամանումը փորձում էին քարշակով ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, ովքեր էլ արագ արձագանքելով Ա. Հարոււթյունյանի հրահանգներին, կարողացել են շուտ հասնել վթարի վայր ու այն պահին, երբ ինչ-որ երիտասարդներ քարշակով փորձել են ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, կանխել են նրանց գործողությունները: BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ճանապարհային ոստիկանի հորդորով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր