1560 դիտում
13:43 06-03-2021
Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել
Արցախի գլխավոր դատախազությունում ամփոփվել է տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ հայտարարությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 2021 թվականի փետրվար ամսում կատարված աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու աշխատանքային խմբի ղեկավարն այցելել են Ստեփանակերտում բնակվող՝տեղահանված ավելի քան 200 բնակչի, լսել՝ նրանց գանգատներն ու բարձրաձայնած խնդիրները։
Ընդհանուր առմամբ՝ ստացվել է 25 բանավոր և 3 գրավոր դիմում-բողոք, որոնք անհապաղ ուղարկվել են դրանց լուծման իրավասություն ունեցող պետական լիազոր մարմինների ղեկավարներին»,-մանրամասնել են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է այցելություն նաև ԱՀ շրջանային համայնքներում բնակեցված տեղահանված անձանց, որի արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր
2554 դիտում
14:01 26-12-2018
ՊՆ կից հասարակական խորհուրդը զորակոչի հետ կապված ստացել է 25 դիմում-բողոք
Այս բաժնից
1000 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
937 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1012 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել