51114 դիտում
14:11 10-03-2021
Հայտնաբերվել է Երևանի Գևորգ Չաուշի փողոցում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդն ու նրա ավտոմեքենան. ոստիկաններն ու քննիչները մոտ 250-ից ավելի հասցեներում են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի, բաժնի պետ Արտաշես Վանյանի, պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի հետ, հայտնաբերել են մարտի 8-ին Երևանում՝ Գևորգ Չաուշի փողոցում, հայր ու որդու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ՝ 80-ամյա Թորոս Բասմաջյանը։
Հայտնաբերվել է նաև Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան։
Մաշտոցի ոստիկանությունից Թ. Բասմաջյանը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հարությունյանն ու ավագ տեսուչ Հրանտ Ավետիսյանն այցելել էին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի փողոց:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին նշված փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից տեղի էր ունեցել վրաերթ, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանին դեպքի հարևանությամբ ապրող բնակիչները խնդրել էին, որպեսզի նա իրենց բողոքը ներկայացներ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Ե. Կարապետյանին, ինչը Երևանի ՃՈ պետն արել էր:
Ավելի ուշ ՃՈ ծառայողները տեղում ուսումնասիրել էին խնդիրը և խոստացել, որ կարճ ժանանակում նշված փողոցում կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներ, ինչը հնարավորություն կտա հետիոտներին անվտանգ անցնել փողոցը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն Ե. Կարապետյանը զեկուցել էր ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանին, ինչպես նաև խնդրի մասին տեղեկացվել էին Երևանի քաղաքապետարանում:
Մնում էր՝ Երևանի մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերի և դուրս գա սերիալային իրականությունից և այս փողոցը նունպես դարձնեն անվտանգ, թե չէ նրանց ոչ սրտացավ մոտեցման արդյունքում քաղաքացիներին թվում է, թե մեղավորը ճանապահային ոստիկանությունն է, մինչդեռ ՃՈ-ն այդտեղ ոչ մի անելիք չուներ:
Արտաքին լուսավորումների, նշանների տեղադրման, գծանշումների, տեսախցիկների տեղադրման պատասխանատվությունը ՀՀ կառավարության որոշմամբ դրված էր Երևանի քաղաքապետարանի վրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1912 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)