211652_close_icon
views-count49360 դիտում article-date 23:37 28-03-2021

Հայտնաբերվել է գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդուն մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդն ու նրա ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 28-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության իրենց գործընկերների հետ, բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը:
 
Իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է թաքցված` Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:
 
Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 
 
Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի։
 
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամաատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
 
Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
 
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառվարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գևորգ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական  գործ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր