211652_close_icon
views-count2036 դիտում article-date 14:37 11-03-2021

Հայաստանի ամենավստահելի կառույցը մնում է բանակը, որքան էլ վիժվածքը խայտառակ պարտության մեղքը փորձի բարդել զինվորականության վրա․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ ունի։

1. Վերջին 3 տարիների ընթացքում հասարակությունը առաջին անգամ է փաստում, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։

2. Առաջին անգամ է, որ քաղաքական նախընտրելի հավակնորդների շարքում առաջին տեղը զբաղեցնում է «ոչ մեկ» թեկնածուն։

3. Իշխող դավադիր ոհմակը այլեւս լեգիտիմ չէ եւ չունի հանրության մեծամասնության սատարումը։

4. Մայրաքաղաքը էլ ավելի ընգծված ընդդիմադիր է գործող ոհմակին։

5. Իշխանությունները մնալու շանս չունեն, իսկ ընդդիմությունը լրջագույն աշխատանք ունի անելու։

6. Հանրության 1/4-ը իր ընտանիքի ապագան Հայաստանում չի տեսնում։

7. Գործող ԱԺ-ն եւ կառավարությունը որպես ինստիտուտներ բացարձակ վարկաբեկված են։

8. Հայաստանի ամենավստահելի կառույցը մնում է բանակը, որքան էլ վիժվածքը խայտառակ պարտության մեղքը փորձի բարդել զինվորականության վրա։

9. Տվյալներն արդեն հին են, փետրվարինն են։ Կասկած չկա, որ անվստահությունը վիժվածքների հանդեպ ավելի է ընկել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ...

Posted by Armen Ashotyan on 2021 թ. մարտի 11, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր