2955 դիտում
18:35 11-03-2021
Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել՝ տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ. Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ
Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում:
Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ:
Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց:
Նմանատիպ նյութեր
5414 դիտում
17:54 29-04-2021
Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ. Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին