211652_close_icon
views-count5417 դիտում article-date 17:54 29-04-2021

Մարալ Նաջարյանի ներկայացուցիչ. Ոստիկանության պաշտոնական պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ոստիկանության պաշտոնական պարզաբանումը, թե ո՛չ Մարալ Նաջարյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը չեն դիմել նոր անձնագիր ստանալու համար, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարալ Նաջարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Ես ունեմ իմ դիմումի կրկնօրինակները, կարող են հաստատել, որ պնդումները, թե մենք չենք դիմել, միանշանակ չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

Ինչպես ասվում է վարչության պետի պատասխանում, Կոչուբաեւի դիմումը ստացել է մարտի 29-ին էլեկտրոնային տարբերակով: Վարչության պետը հայտնում է, որ համաձայն գործող օրենսդրության՝ անձնագիր ստանալու համար 16 տարեկանը լրացած անձը անձամբ պետք է դիմի: Մարալ Նաջարյանը կարող է դիմել ցանկացած աշխատանքային օր՝ համապատասխան գործող օրենսդրությանը, ասվում է վարչության պետի պատասխանում:

Կոչուբաեւը ենթադրում է, որ բարձրացված աղմուկից հետո  վարչության պետը զեկուցել է տնօրինությանը, որ դիմում չի եղել: «Նա սխալ տեղեկություն է փոխանցել, ինչի հետեւանքով ոստիկանությունը ոչ ճշգրիտ տվյալներ է տարածել: Մեր դիմումը կա, պատասխանը եւս: Ոստիկանության մամուլի ծառայությունը չի կարող ամբողջական տվյալներ ներկայացնել, այն հիմնվում է տվյալների վրա, որոնք նրան փոխանցում են»,-նկատեց փաստաբանը:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր