211652_close_icon
views-count124610 դիտում article-date 19:10 12-03-2021

Հեղափոխությունից հետո ամենաաղմկահարույց հանցագործությունն է բացահայտվել. բերման են ենթարկվել փեսան ու աներորդին, ովքեր օրեր առաջ զինված՝ Երևանում տարադրամի փոխանակման կետից հափշտակել էին 50 մլն դրամ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   այսօր՝ մարտի 12-ին,   ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ,
ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի   գլխավորությամբ, Կոտայքի մարզում  իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի  6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ:

 Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով և բերման ենթարկվելուց հետո ոստիկանութան կենտրոնական բաժնից ներկայացվել են  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին,  որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող և նրանք փեսա ու աներորդի են:

Այսօր քննիչի որոշմամբ տեղափոխվել են դեպքի վայր, որտեղ էլ կատարողը մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է հափշտակել գումարը:

Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն և Էդգար Ս.-ն ձերբակալվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պողոսյանի որոշմամբ՝ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր.օր-ի 34-104 հոդվածների (սպանության փորձ), 175 հոդվածի 3-րդ մասի (ավազակային հարձակում) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել է երեկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի վրա բժշկական դիմակով դիմակավորված դեռևս անհայտ անձի կողմից մարտական նռնակով ավազակային հարձակում կատարելու փաստով։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը տարադրամի կետից հափշտակել էր մոտ 50 միլիոն դրամ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 311+
311+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր