211652_close_icon
views-count3969 դիտում article-date 21:54 12-03-2021

Կասե՞ք՝ Փաշինյանն անբարոյական է, եթե ներկայացնեմ նրա ստերը. Մանուկյանը՝ Տավուշի մարզպետին

Մարտի 9-ի երեկոյան Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած իօջեւանցիները հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որի ընթացքում բարձրացվել և քննարկվել են մի շարք մտահոգիչ հարցեր, հաղորդում է Yerkir.am-ը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզպետի աղմկահարույց գրառմանը, որում նա «կեղծ, անբարոյական և հանցագործ» էր անվանել այն մարդկանց, որոնց տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզում ընթացել են  չափագրման աշխատանքներ՝ խորհրդային շրջանում ադրբեջանաբնակ որոշ գյուղեր և հարակից տարածքներ Ադրբեջանին հանձնելու նպատակով:

Տավուշի մարզից ընտրված՝ նախորդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանy հարց ուղղեց մարզպետին. «Իսկ եթե ես հիմա ձեզ ներկայացնեմ ձեր քաղաքական ղեկավարի կողմից բազմաթիվ ստեր, դուք պատրա՞ստ եք նորից հրապարակային ասեք, որ նա անբարոյական է: Նորից Տավուշի մարզի բնակչին է խաբել»:

Մարզպետն արձագանքեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրվունք ունի որեւէ մյուսից պատասխանատվություն պահանջի նարդարության, ստախոսության համար: Դա մի բերեք դրեք իմ օրակարգում: Ես ինքս ձեւավորում եմ իմ օրակարգը եւ դրանով գնում եմ առաջ: Եթե դուք ունեք այդպիսի համոզմունք, կրծում եմ՝ դուք եւս ազատ եք դատարան դիմելու կամ ցանկացած եղանակով մարդուն պատասխանատվության ենթարկելու»:

Նմանատիպ նյութեր