17065 դիտում
22:55 12-03-2021
Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 10-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 00:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 38 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Վահագն Կ.-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Դավիթ Օ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34777 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս