211652_close_icon
views-count1588 դիտում article-date 09:50 13-03-2021

Կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր:

Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։

Սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Եվ նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:

Այսինքն՝ Արդարադատության նախարարությունում և կառավարությունում այս թվերը համարում են ձեռքբերում այն դեպքում, երբ էական արդյունք չկա, և մինչ օրս չկա դեռ մեկ բացահայտված դեպք, փաստ, պաշտոնյայի անուն, որը ապօրինի հարստացել է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր