211652_close_icon
views-count3012 դիտում article-date 20:54 13-03-2021

Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են:

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր