211652_close_icon
views-count2600 դիտում article-date 17:35 14-03-2021

Արա Սաղաթելյան. «Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը». ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24TV

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խաղում են «վա բանկ», նրանք չունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի տեղի ունեցած իրադարձություններից հետո հրաժարական տային, ինչի արդյունքում նրանք ընդմիշտ հեռանալու են քաղաքականությունից։

Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով գրեթե երկու շաբաթ ազատազրկվել էր հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի գործով» և ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։

«Աշխարհում մենք այլևս ընկալելի չենք դառնում, կամաց-կամաց վերածվում ենք պապուասների։ Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը՝ հատկապես հաշվի առնելով ստվերային արդարադատության այն դրսևորումները, որոնք կան իշխանության մոտ», – ասել է նա՝ ի նկատի ունենալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործերի միջամտությունը, որոնց մասին մամուլը փաստեր հրապարակեց։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր