29220 դիտում
20:47 15-03-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը, Opel-ով ատոմակայանի ճանապարհին գլխիվայր շրջվելով, հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Վ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, դեռս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչաան աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+