211652_close_icon
views-count1111 դիտում article-date 14:16 16-03-2021

Հայաստանին և Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի հիմքում ընկած հարաբերությունները. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանին եւ Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի հիմքում ընկած հարաբերությունները: Այս մասին այսօր Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպումը լավ առիթ էր՝ անդրադառնալու տարբեր ոլորտներում հարաբերություններին: Նախարարը բարձր գնահատեց Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

«Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ հարաբերություններին: Ընդունելով շնորհավորանքներ ԵՄ-ի հետ համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հետ կապված, ես վստահություն եմ հայտնում, որ լիարժեք կիրառումը նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ երկրների հետ համագործակցությունն ամրապնդելու համար»,-նշեց նախարարը:

Նմանատիպ նյութեր