1464 դիտում
15:34 16-03-2021
Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Լինդե
Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է խորացնել համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: « Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Սա հստակ արտացոլվում է Երևանում մեր անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան նշանակելով»,- ասաց նա:
Նա հավելեց, որ տպավորված է Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներով: «Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդ առաջընթացը լինել: Ես բոլոր կողմերին կոչ եմ հղում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ եզրափակեց Անն Լինդեն:

Նմանատիպ նյութեր
2285 դիտում
21:14 12-11-2020
Շվեդիան շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Ան Լինդե
1171 դիտում
18:52 29-12-2023
Rоll-Royce-ը մտադիր է խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ
1490 դիտում
09:31 21-01-2021
Երևանն ու Մինսկը մտադիր են խորացնել համագործակցությունը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»