2705 դիտում
12:47 18-03-2021
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները: Այս մասին նշվում է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի խախտմամբ շարունակում են անազատության մեջ պահվել: Մենք նաև կոչ ենք անում ԱՄՆ ողջ տարածքում գտնվող քաղաքական ու կրոնական առաջնորդներին լայնորեն ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը ողջունել է Կոնգրեսի 101 անդամների կողմից ստորագրված և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին ու պաշտպանության նախարար Լոյդ Օսթինին ուղարկած նամակը՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է անմիջապես զբաղվի շուրջ 50 հազար տեղահանված ընտանիքների սննդի, կեցության, պաշտպանության հարցերով:
«Կոչ ենք անում նախագահ Բայդենին և պետքարտուղարին ուղղակիորեն գործել և բանակցել հանուն Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների ու քաղաքացիական անձանց ազատ արձակման: Թեպետ հրադադարի մասին համաձայնագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, սակայն այդ երկիրը հրաժարվել է կատարել դա»,- ընդգծել է Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը՝ նշելով, որ շուրջ 200 հայեր են շարունակում մնալ գերու կարգավիճակում: Ընդ որում, նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը դատապարտել է նաև եկեղեցիների և կրոնական այլ կոթողների ոչնչացման փաստերը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը:
«Քանի որ հայերը շարունակում են տեղահանվել և սպանվել, մենք կոչ ենք անում նախագահին պահելու իր խոստումն ու 2021 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
5820 դիտում
22:39 15-11-2017
ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել ապատեղեկատվության քարոզչամեքենայից և զբաղվել ԻՊ-ին ոչնչացնելու հարցով
3362 դիտում
14:50 15-10-2014
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբից «պահանջել է» զբաղվել իր դիվերսանտների ազատման հարցով
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին