3365 դիտում
14:50 15-10-2014
Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբից «պահանջել է» զբաղվել իր դիվերսանտների ազատման հարցով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ բարձրացրել է հայկական տարածք ներխուժելու փորձ կատարած և ձերբակալված իր դիվերսանտների՝ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատման հարցը:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական Apa գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլմար Մամեդյարովը:
«Ներկա պահին Կարմիր խաչի կոմիտեն զբաղվում է այդ հարցով: Մենք կապ ենք պահպանում նրանց հետ և առաջիկա օրերին դրական արդյունքի ակնկալիք ունենք»,-ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը կանխել էր հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել էր, մյուսները դիմել էին փախուստի: Իսկ հաջորդ օրը ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել էր գերեվարված դիվերսանտներից մեկի՝ Շահբազ Գուլիևի լուսանկարները:
Շահբազ Գուլիև
[img]/ups/images/0739836001413370569497880.jpg[/img]
Դիլգամ Ասկերով
[img]/ups/images/0834322001413370661305918.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
2705 դիտում
12:47 18-03-2021
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են