211652_close_icon
views-count3008 դիտում article-date 13:24 18-03-2021

Վարչապետը դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:

Հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

Նմանատիպ նյութեր