211652_close_icon
views-count1268 դիտում article-date 17:46 18-03-2021

Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, «Արսեն և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում (Արթիկ) անցկացվող ստուգման ընթացքում, հայտնաբերել են «Կուբանսկայա Դոլինա» ապրանքանիշի մեկ կիլոգրամանոց տարաներով ժամկետանց 498 տոմատի մածուկ:

Խմբաքանակը հանվել է իրացումից, տրվել է կարգադրագիր` արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:
  
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր