211652_close_icon
views-count3878 դիտում article-date 18:14 18-03-2021

Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն:

Նմանատիպ նյութեր