211652_close_icon
views-count1251 դիտում article-date 18:18 18-03-2021

Մոտ օրերս նաև կհանվի ռազմական դրությունը. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյնա իր էջում գրել է, որ ռազմական դրությունը կհանվի․

«Մոտ օրերս նաև կհանվի ռազմական դրությունը»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, իրենց համար ընդունելի է:

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Ըստ սահմանադրագետ Վարդան Այվազյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը նախատեսվում է ապրիլի երկրորդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր