211652_close_icon
views-count2966 դիտում article-date 11:54 19-03-2021

Ժամանակավորապես դադարեցվել է Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերի մի շարք գյուղերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի, Ներքին Պտղնի, Գետարգել գյուղերի, Բալահովիտ գյուղի «Չայկա» և Առինջ գյուղի «Հյուսիսային» թաղամասերի գազասպառողների, ժամը 11:30-ից մինչև 14:30-ը` Լոռու մարզի Լեռնապատ, Արջուտ գյուղերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11:40-ից՝ Արարատի մարզի Լուսառատ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր