211652_close_icon
views-count3384 դիտում article-date 12:34 19-03-2021

Այնպիսի տպավորություն է, որ Արցախը հանձնեցինք ու պրծանք. Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից  և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնությունը, հայտնում է Tert.am-ը։

«Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։

 «Կարծեք արցախյան հարցը քաղաքական օրակարգից դուրս է եկել»,-ասաց Թագուհի Թովմասյանը և նկատեց, որ այս ընթացում միայն պատգամավոր Տարոն Սիմոնյանն է մի քանի անգամ խոսել Արցախի մասին:

«Մենք մեծապես Արցախը մոռացել ենք, և այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք ու պրծանք, բայց չենք մոռացել և շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-հավելեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր