211652_close_icon
views-count1240 դիտում article-date 10:23 18-04-2015

Թեև մեր տնտեսական իրավիճակը չի փայլում բարձր ակտիվությամբ, այնուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունների գնահատականները չեն բխում իրականությունից. ՀԱ

«Մինչ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցության արտաքին և ներքին ռիսկերը կարծես թուլանում են, միջազգային ֆինանսական կազմակերպությունների փորձագետներն ավելի հոռետես են դառնում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Վերջին շրջանում իրար հերթ չտալով՝ նրանք նվազեցնում են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։ Եթե մինչև վերջերս խոսվում էր թեկուզ փոքր, բայց աճի հավանականության մասին, ապա այժմ սպասումները աստիճանաբար վերանայվում են ոչ միայն նվազման, այլև անկման ուղղությամբ։ Որ միջազգային ֆինանսական հաստատությունների կանխատեսումները ոչ միշտ են փայլում բարձր ճշգրտությամբ, վկայում են նաև դրանց հաճախակի վերանայումները։ Ընդ որում՝ փոփոխությունները երբեմն կտրուկ են լինում։ Պատահական չէ, որ եթե տարեսկզբին նրանք Հայաստանում նույնիսկ ավելի քան 3 տոկոս տնտեսական աճի սպասումներ ունեին, ապա վերջերս արդեն խոսում են անկման մասին։ Չի բացառվում, որ երեք ամիս հետո կանխատեսումները դարձյալ վերանայվեն, այդ թվում՝ ինչպես անկման, այնպես էլ աճի ուղղությամբ։ Թեև Հայաստանում տնտեսական իրավիճակը չի փայլում բարձր ակտիվությամբ, այնուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունների գնահատականները չեն բխում օբյեկտիվ իրականությունից» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր