211652_close_icon
views-count2279 դիտում article-date 23:32 19-03-2021

Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն

Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները:

Ըստ աղբյուրի՝ մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։

Նմանատիպ նյութեր