211652_close_icon
views-count6253 դիտում article-date 09:40 20-03-2021

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հրապարակել է սրճարանում ԲՏԱ Հակոբ Արշակյանի հետ կապված աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնել է լրագրողը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 18-ին կայծակնային արագությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ միջադեպ էր տեղի ունեցել  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: 

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել էր Աբովյան փողոցում գործող «Մամուռ» սրճարանում տեղադրված տեսախցիկների կողմից, որով երևում էր, որ  նախարարը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իր կնոջ հետ ընդմիջում անելիս է եղել, երբ Փ. Ֆահրադյանը մոտեցել էր նրան և զրույցի բռնվել: 

Սրճարանի  2 աշխատակիցներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի  առջև խոսել, ասել էին.  «Միջադեպից հետո ենք իմացել, որ  Հ. Արշակյանը  նախարար է, ով կնոջ հետ այցելել է սրճարան»։


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր